17:30  ,  1 օգոստոսի, 2018

Մաուրո Գեւգեոզյանը տեղափոխվել է «Խիմնասիա Լա Պլատա»

Արգենտինական «Բելգրանոյի» ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը տեղափոխվել է «Խիմնասիա Լա Պլատա», հայտնում է ակումբի կայքը:

Արգենտինական ակումբում բուժզննում անցնելուց հետո Հայաստանի հավաքականի թեկնածուն կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: 32-ամյա Գեւգեոզյանն արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում եւ դարձել «Խիմնասիա Լա Պլատայի» 6-րդ նորեկն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մաուրո Գեւգեոզյանն այս տարվա հունվարին էր տեղափոխվել «Բելգրանո», որի կազմում մասնակցել է  Արգենտինայի նախորդ առաջնության 11 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ: «Խմնասիա Լա Պլատան» հանդես է գալիս Արգենտինայի ուժեղագույնների լիգայում, իսկ նախորդ առաջնությունում գրավել է 23-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում