17:32  ,  28 հուլիսի, 2018

«Արսենալը» 5 գնդակ ուղարկեց ՊՍԺ-ի դարպասը (տեսանյութ)

Սինգապուրում հավաքը շարունակող Լոնդոնի «Արսենալը» հուլիսի 28-ին Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում մրցեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ 63 րոպե եւ փոխարինվեց 1:1 հաշվի ժամանակ: «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խաղի առաջին գոլը խփեց Մխիթարյանի սկսած գորհի արդյունքում: Հայ կիսապաշտպանը շատ ակտիվ էր առաջին խաղակեսում, իսկ 43-րդ րոպեին կորցրեց իրական գոլային պահ: Լոնդոնցիների կազմում երկրորդ խաղակեսում 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Մինչեւ 73-րդ րոպեն ՊՍԺ-ի դարպասը պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված Ջանլուիջի Բուֆոնը:

Այս խաղով Ունաի Էմերիի գլխավորած թիմը կավարտի Սինգապուրում ընթացող հավաքը: Չեմպիոնների միջազգային գավաթում «Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մրցելով Լոնդոնի «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ խաղում «Արսենալը» Սինգապուրում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Մադրիդի «Աթլտիկոյին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն էր իրացրել հարվածը եւ չէր կարողացել գրավել դարպասը:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Արսենալ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 5:1

Մեսութ Օզիլ, 13, Ալեքսանդր Լյակազեթ, 67, 71, Ռոբ Հոլդինգ, 88, Էդի Նկետիա, 90+4 – Քրիստոֆեր Նկունկու, 60 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news