Սինգապուրում հավաքը շարունակող Լոնդոնի «Արսենալը» հուլիսի 28-ին Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում մրցեց ֆրանսիական ՊՍԺ-ի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով (տեսանյութ):
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ 63 րոպե եւ փոխարինվեց 1:1 հաշվի ժամանակ: «Արսենալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խաղի առաջին գոլը խփեց Մխիթարյանի սկսած գորհի արդյունքում: Հայ կիսապաշտպանը շատ ակտիվ էր առաջին խաղակեսում, իսկ 43-րդ րոպեին կորցրեց իրական գոլային պահ: Լոնդոնցիների կազմում երկրորդ խաղակեսում 4 րոպեում դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Մինչեւ 73-րդ րոպեն ՊՍԺ-ի դարպասը պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխված Ջանլուիջի Բուֆոնը:
Այս խաղով Ունաի Էմերիի գլխավորած թիմը կավարտի Սինգապուրում ընթացող հավաքը: Չեմպիոնների միջազգային գավաթում «Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մրցելով Լոնդոնի «Չելսիի» հետ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների միջազգային գավաթի նախորդ խաղում «Արսենալը» Սինգապուրում հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Մադրիդի «Աթլտիկոյին», իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն էր իրացրել հարվածը եւ չէր կարողացել գրավել դարպասը:
Չեմպիոնների միջազգային գավաթ
«Արսենալ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 5:1
Մեսութ Օզիլ, 13, Ալեքսանդր Լյակազեթ, 67, 71, Ռոբ Հոլդինգ, 88, Էդի Նկետիա, 90+4 – Քրիստոֆեր Նկունկու, 60 (11մ)
Almost time for our second match in Singapore
— Arsenal FC (@Arsenal) 28 июля 2018 г.
So, here's how we're lining up to face Paris Saint-Germain...#ICC2018 pic.twitter.com/Qfr3IUaG88
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի