Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է «Ֆասթ Կրեդիտ» թիմը:
Եզրափակիչում «Ֆասթ Կրեդիտը» լրացուցիչ ժամանակում 5:4 հաշվով հաղթել է «Գրանդ Սպորտին»:
Բրոնզե մեդալակիր է դարձել ՎՏԲ բանկի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 8:7 հաշվով ուժեղ է գտնվել «Վեգա-2»-ից: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել «Ֆասթ Կրեդիտի» ավագ Նարեկ Ամիրյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում