Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղից հետո մոտեցել է տրիբունային եւ մարզաշապիկը հանձնել հայկական դրոշով երկրպագուի:
Սինգապուրում կայացած խաղում անգլիական ակումբը պարտվել էր հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 63-րդ րոպեին: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ հայ կիսապաշտպանը «Արսենալից» առաջինն իրացրեց հարվածը եւ չկարողացավ գրավել դարպասը:
Հիշեցնենք, որ Սինգապուրում «Արսենալը» հուլիսի 28-ին կխաղա նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում