21:55  ,  24 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Փյունիկ»  

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը պայմանագիր է ստորագրել «Փյունիկի» հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը, որի նախորդ ակումբը Երևանի «Բանանց» էր, եվրագավաթային խաղերում կկարողանա օգնել իր նոր թիմին։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի ղազախական «Տոբոլին»։ Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 26-ին Ղազախստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին Երևանում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով