20:43  ,  24 հուլիսի, 2018

«Շիրակի», «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» նորեկները  

Նոր մրցաշրջանից առաջ հայկական ակումբները շարունակում են համալրումները։

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում Ռուսաստանից և Աֆրիկայից ժամանած ֆուտբոլիստներ, կան նաև տեղացիներ։ Թիմի հետ մարզվում է «Ալաշկերտի», ԲԱՏԷ-ի և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը հանդես էր գալիս Լիբանանում։ Երևանյան ակումբ կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի նախկին ավագ, կիսապաշտպան Ֆեոդոր Ստուկալովը։

Գյումրիի «Շիրակը» շարունակում է վերադարձնել իր նախկին խաղացողներին։ Թիմ է վերադարձել ռուսաստանցի դարպասապահ Վսևոլոդ Երմակովը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը։ Մեր ունեցած տեղեկություններով, «Շիրակի» կազմը կհամալրի ԱՄՆ-ի երիտասարդական հավաքական և «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Բրայան Դե Լա Ֆունտեն, որը ևս ժամանակին խաղացել է Գյումրիում։

«Արարատ-Արմենիան» ներկայացրել է 32-ամյա ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոյին, որը հանդես է եկել «Կամազ», «Ուրալ», «Օրենբուրգ» և «Բալթիկա» ակումբներում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով