23:29  ,  23 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Բրազիլացի կիսապաշտպանը տեղափոխվում է «Ռոմա»  

Ֆրանսիական «Բորդոյի» կիսապաշտպան Մալկոմը կարիերան կշարունակի «Ռոմայում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կկնքի մայրաքաղաքային ակումբի հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռոման» Մալկոմի համար կվճարի 36 միլիոն եվրո։ Բրազիլացին կկնքի 5 տարվա պայմանագիր և կվաստակի տարեկան 2,5 միլիոն եվրո։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով