17:38  ,  21 հուլիսի, 2018

Չավին՝ Ռաբիոյի և «Բարսելոնայի» նորեկի մասին  

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին խոսել է կատալոնական ակումբի նորեկ Արտուր Ռամոսի մասին։ Չավին անդրադարձել է նաև ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, որն առաջիկայում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

«Ռաբիոն հիանալի տեխնիկայով խաղացող է։ Նա կարող է լավ հանդես գալ «Բարսելոնայի» կենտրոնական կիսապաշտպանի գոտում։ Բայց սա միայն դեռ ենթադրություններ են։ Ինձ շատ էին հարցնում Գրիզմանի տրանսֆերի  մասին, բայց նա որոշեց մնալ «Աթլետիկոյում»։ Ռաբիոն միանշանակ հիանալի ուժեղացում կլինի ակումբի համար։

Արտուրի մասնակցությամբ մի քանի տեսանյութ եմ դիտել։ Նա հեշտությամբ կհարմարվի «Բարսելոնայի» խաղաոճին»,- Չավիի խոսքն է փոխանցում goal-ը։

38-ամյա Չավին 2015 թվականից խաղում է Քաթարի «Ալ-Սադում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում