Բրազիլիայի հավաքականի և իտալական «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեկերը կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Տրանսֆերի համար «Լիվերպուլը» «Ռոմային» վճարելու է 62,5 միլիոն եվրո, ինչը Բրազիլիայի հավաքականի առաջին համարին դարձնում է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում