23:55  ,  19 հուլիսի, 2018

«Ալաշկերտը» կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում  

«Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:

«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում:

Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի:

Եվ նրա ընտրվելու դեպքում «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին` հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»,- ասված է հայտարարությունում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով