14:52  ,  19 հուլիսի, 2018

Ռոնալդուն Իսպանիայի հարկային մարմիններին պարտք է մնացել 5.3 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուց առաջ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի հարկային մարմիններին վճարել է 13.5 միլիոն եվրո տուգանք։ Նա պարտք է մնացել 5.3 միլիոն եվրո, հաղորդում է A Bola–ն։

Ռոնալդուն մեղավոր էր ճանչվել 14.7 միլիոն եվրո հարկից խուսափելու համար։

Ֆուտբոլիստը չէր ընդունել մեղքը, որը 2011–2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացած եկամուտից հարկեր չի վճարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս