00:24  ,  14 հուլիսի, 2018

Պաշտոնական․ Ջերդան Շակիրին տեղափոխվեց «Լիվերպուլ»  

Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ջերդան Շակիրին կարիերան կշարունակի «Լիվերպուլում», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Սթոք Սիթին» էր։

Խաղացողի համար «Լիվերպուլը» վճարել է 13 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այդքան էր կազմում նրա հրաժարագինը։ Նոր ակումբի հետ Շակիրին կնքել է 5 տարվա պայմանագիր։

Պրեմիեր լիգայի նախորդ առաջնության 36 խաղում շվեյցարացին դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Շակիրին հանդես է եկել նաև Մյունխենի «Բավարիայում» և Միլանի «Ինտերում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում