15:16  ,  13 հուլիսի, 2018

Մարադոնա. Չի կարելի ամբողջ պատասխանատվությունը դնել Մեսիի վրա

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պաշտպանել է «Բարսելոնայի» եւ ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսիին:

«Չի կարելի Արգենտինայի հավաքականի անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը դնել Մեսիի վրա: Այո, նա պետք է գոլեր խփի, փոխանցումներ կատարի, գնդակ խլի, բայց այդպես չի լինում:

Ես կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք իսկական թիմ: Խնդիրը խաղի որակն է, ոչ թե Մեսին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 3:4 հաշվով պարտվել է Ֆրանսիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում