Հայաստանի և Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների մինչեւ 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Մոլդովա - Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին Քիշնևում:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Արթուր Ոսկանյանին փոխարինել է Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում