13:28  ,  10 հուլիսի, 2018

Ֆերնանդո Տորեսը տեղափոխվեց Ճապոնիա

Մադրիդի «Աթլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի ճապոնական «Սեգան Տոսու» ակումբում։

«Այս ակումբը կարողացավ ինձ համոզել։ Ես գնահատում եմ նրանց համառությունը, ինձ դուր է գալիս այս նախագիծը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տորեսը տարեկան վաստակելու է 6,2 միլիոն եվրո։

Բացի Տորեսից, Ճապոնիայում է հանդես գալու նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում