12:56  ,  5 հուլիսի, 2018

Ռոնալդուն համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուսի» հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է AS-ը:

Կողմերը կկնքեն չորս տարվա պայմանագիր, որի համաձայն՝ Ռոնալդուն ամեն մրցաշրջանի համար կստանա 30 միլիոն եվրո:

Այժմ «Ռեալի» եւ «Յուվենտուսի» ներկայացուցիչները բանակցությունների վերջնական փուլում են: Սպասվում է, որ Իտալիայի չեմպիոնները Ռոնալդուի տրանսֆերի համար կվճարեն 100 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում