11:28  ,  5 հուլիսի, 2018

Յուրա Մովսիսյանը հեռացել է «Յուրգորդենից»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողՅուրա Մովսիսյանը եւ շվեդական «Յուրգորդենը» խզել են պայմանագիրը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վիրահատվել էր հունիսին։ Վերականգնողական փուլը կավարտվի սեպտեմբերին:

Հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 17–ին, Շվեդիայի առաջնության 9–րդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում