19:22  ,  27 հունիսի, 2018

ՈւԵՖԱ-ն զրկեց «Միլանին» եվրագավաթներին մասնակցելու իրավունքից  

Իտալական «Միլանը» առաջիկա 2 տարիներին չի կարողանա մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին, հայտնում է եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։

«Միլանը» չի կարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի 2018/19 խաղարկության խմբային մրցաշարին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար, բացի որակազրկումից, իտալական ակումբը նաև 30 միլիոն տուգանք է վճարելու։

«Միլանի» փոխարեն Եվրոպայի լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ատալանտան», իսկ որակավորման փուլին՝ «Ֆիորենտինան»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս