Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հանրության ուշադրությունն իր վրա է սեւեռել՝ Հայաստանում մի աղջկա հետ պարբերաբար հանրության մեջ դուրս գալով: Մինչ Հենրիխ Մխիթարյանն իր հայաստանյան հանգիստն է վայելում, հասարակության շրջանում բուռն քննարկվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի հետ պարբերաբար հայտնվող հայուհին: Ըստ տեղեկությունների՝ Հենրիխ Մխիթարյանը հանրային միջոցառումներին եւ ընկերների հետ հանդիպումներին ուղեկցում է Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանին:
Առաջին անգամ զույգը հանրության առաջ միասին ներկայացել է Արամ Խաչատուրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժամանակ: Զույգը միասին էլ հեռացել էր միջոցառումից:
Օրեր անց հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի կնոջ ինստագրամյան էջում հայտնվել է մի լուսանկար, որում Հենրիխն իր քրոջ ու Բեթիի հետ է։ Բեթի Վարդանյանը բնակվում է Երեւանում: Նա գործարար Միքայել Վարդանյանի միակ երեխան է: Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Բիզնես կառավարում» ֆակուլտետը: Սովորել է նաեւ Կանադայում:
Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:36 , 6 նոյեմբերի
12:04 , 6 նոյեմբերի
11:31 , 6 նոյեմբերի
11:02 , 6 նոյեմբերի 
10:34 , 6 նոյեմբերի
10:09 , 6 նոյեմբերի
09:55 , 6 նոյեմբերի
09:32 , 6 նոյեմբերի
09:06 , 6 նոյեմբերի
02:21 , 6 նոյեմբերի