22:32  ,  22 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Արոնյանը նահանջել է 5-րդ տեղ  

Փարիզում շարունակվում է Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կիսում է հինգերորդ տեղը։ 12 միավորով առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է։

Արոնյանը հաղթել է Շաքրիյար Մամեդյարովին և  Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի, Ուեսլի Սոյի,  Վլադիմիր Կրամնիկի, Վիշվանաթան Անանդի և Հիկարու Նակամուրայի հետ։ Հայ շախմատիստը պարտվել է Կարուանային և Վաշիե-Լագրավին։

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով