09:44  ,  22 հունիսի, 2018

ԱԱ-2018․ Օրվա խաղերի անոնս

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տեղի են ունենալու երկրորդ տուրի հանդիպումները։ Հունիսի 22-ին կկայանա 3 խաղ։

Օրվա առաջին խաղում կհանդիպեն Բրազիլիան և Կոստա  Ռիկան։ Բրազիլացիների մեկնարկը ԱԱ-ում այն չէր, ինչին սպասում էին բոլորը․ Տիտեի գլխավորած թիմը 1։1 հաշվով ավարտեց Շվեյցարիայի հետ հանդիպումը։ Չնայած հնչած բազմաթիվ քննադատություններին, Բրազիլիան հանդես կգա նույն կազմով, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է գլխավոր մարզիչը։ Տիտեն նաև ասել է, որ չի պատրաստվում առաջատարի կարգավիճակից զրկել Նեյմարին, որի խաղը առաջին տուրում մեղմ ասած լավ մակարդակի վրա չէր։ Կոստա Ռիկայի հետ պենտակամպեոններին անհրաժեշտ է միայն հաղթանակ։

Կոստա Ռիկան առաջին տուրում դժգույն խաղով պարտվել էր Սերբիային, նրանց այս խաղում ևս միավորներ են պետք։

Հավաքականները հանդիպել են 2 անգամ (2011, 2015), և 2 դեպքում էլ նվազագույն հաշվով հաղթել են բրազիլացիները։

E խմբի Բրազիլիա - Կոստա Ռիկա հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։00-ին։

Այս խմբի մյուս խաղում կհանդիպեն Սերբիան և Շվեյցարիան։ Մլադեն Կրստաիչը և Վլադիմիր Պետկովիչը պետք է գոհ լինեն մեկնարկից․ Կրտաիչի գլխավորած թիմը հաղթեց Կոստա Ռիկային, իսկ Պետկովիչը կարողացավ հակախաղ գտնել առաջնության ֆավորիտներից մեկի դեմ։

Հաղթանակի դեպքում Սերբիան կմիանա 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած հավաքականներին։ Շվեյցարիան 3 միավոր վաստակելու դեպքում լավ հնարավորություններ կունենա պայքարը շարունակել հաջորդ փուլում։

Սերբիա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա Կալինինգրադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Նիգերիա - Իսլանդիա խաղով կավարտվի երկրորդ տուրը D խմբում։ Արգենտինացիների անհաջողությունից հավասարապես կարող են օգտվել 2 հավաքականները։ Իսլանդիան հաղթանակի դեպքում կվաստակի 4 միավոր և վերջին տուրում (Խորվաթիային) չպարտվելու դեպքում դուրս կգա հաջորդ փուլ։ Նիգերիան այս խաղում 3 միավոր վաստակելու պարագայում կբարձրանա երկրորդ տեղ և վերջին տուրում Արգենտինայի հետ ոչ ոքին երջանկություն կպարգևի աֆրիկացիներին։

Նիգերիա - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Վոլգոգրադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

 

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով