Փարիզում մեկնարկեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 3 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ Վիշվանաթան Անանդի և Ուեսլի Սոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը։
Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Հիշեցնենք, որ Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի