20:40  +04,  20 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Արոնյանն առաջատարների շարքում է

Փարիզում մեկնարկեց Grand Chess Tour շարքի երկրորդ փուլը։ Արագ շախմատի 3 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ Վիշվանաթան Անանդի և Ուեսլի Սոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը։

Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Հիշեցնենք, որ  Grand Chess Tour շարքի Լյովենի փուլում Լեւոն Արոնյանը 36 հնարավորից վաստակել էր 20․5 միավոր եւ գրավել էր 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս