«Սելթիկի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Վալյուր» (Իսլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա) զույգի հաղթողին:
Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 24/25-ին և հուլիսի 31/օգոստոսի 1-ին:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» դիմակայության պարտվողը Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Աստանա» (Ղազախստան) – «Սուտյեսկա» (Մոնտենեգրո) զույգի պարտվողին:
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և օգոստոսի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում