00:54  ,  15 հունիսի, 2018

Grand Chess Tour․ Արագ շախմատի մրցաշարից հետո Արոնյանը երկրորդն է

Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour շարքի արագ խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսում է երկրորդ տեղը։ Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 14 միավոր։ 10-ական միավորով երրորդ տեղը բաժանում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և ամերիկացի Հիկարու Նակամուրան։

Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի։ Միակ պարտությունը կրել է Սերգեյ Կարյակինից։

Հունիսի 15-ին և 16-ին տեղի կունենան կայծակնային շախմատի պարտիաները (18 տուր):

Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով