Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour շարքի արագ խաղի մրցաշարի 9 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 11 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կիսում է երկրորդ տեղը։ Առաջատարը ամերիկացի Ուեսլի Սոն է, որն ունի 14 միավոր։ 10-ական միավորով երրորդ տեղը բաժանում են ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Լեւոն Արոնյանը հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Ֆաբիանիո Կարուանային, ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, Շաքրիյար Մամեդյարովի եւ Ուեսլի Սոյի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի։ Միակ պարտությունը կրել է Սերգեյ Կարյակինից։
Հունիսի 15-ին և 16-ին տեղի կունենան կայծակնային շախմատի պարտիաները (18 տուր):
Գերմրցաշարում հանդես են գալիս Լևոն Արոնյանը (Հայաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի