21:19  ,  6 հունիսի, 2018

Տոնի Կրոսը պաշտպանել է Ռամոսին  

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վստահ է, որ արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսը միտումնավոր չի գործել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ պայքարում, որից հետո եգիպտացին վնասվածք ստացավ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Սալահը առաջին կեսում վնասեց ուսը և փոխարինվեց։

«Վստահ եմ, որ Ռամոսը դա միտումնավոր չարեց։ Անգամ մրցավարը խախտում չնկատեց։ Սերխիոն ագրեսիվ խաղացող չէ։ Ես ուրախ եմ, որ նա մեր ավագն է։ Չի կարելի նրա արարքը ոչ սպորտային համարել»,- գերմանացու խոսքն է փոխանցում AS-ը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» (3։1)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում