21:33  ,  5 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց  

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում ATP-ի վարկանիշային աղյուսակի 72-րդ համարը՝ իտալացի Մարկո Չեկինատոն, պայքարից դուրս թողեց աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին (6:3, 7:6 (7:4), 1:6, 7:6 (13:11))։

Եզրափակիչի ուղեգրի համար Չեկինատոն կհանդիպի Դոմինիկ Տիմին (Ավստրիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում