20:30  ,  5 հունիսի, 2018

Norway Chess. Կարյակինն ու Արոնյանը կիսեցին միավորը  

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց  ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ Պարտիան ավարտվեց 39-րդ քայլում։

Լևոն Արոնյանն այժմ ունի 3․5 միավոր և առաջատարների թվում է։ Նույնքան միավոր ունեն նաև Ուեսլի Սոն, Մագնուս Կարլսենը և Վիշվանաթան Անանդը։

Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը այս տուրում մրցակից չուներ․ Դին Լիրենը դուրս է եկել մրցաշարից։

Նախորդ տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, պարտվել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (2782, Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (2764, Հայաստան)՝ 0․5։0․5

Շաքրիյար Մամեդյարով (2808, Ադրբեջան) – Ուեսլի Սո (2778, ԱՄՆ)՝ 0․5։0․5

Ֆաբիանո Կարուանա (2822, ԱՄՆ) – Հիկարու Նակամուրա (2769, ԱՄՆ)՝ 0․5։0․5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, ԱՄՆ) – Վիշվանաթան Անանդ (2760, Հնդկաստան)՝ 0։1

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով