23:32  +04,  1 հունիսի, 2018

Norway Chess. Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի  չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Պարտիան ավարտվեց 70-րդ քայլում։

Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։ 

Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան չկայացավ, քանի որ Լիրենը հեծանվից վայր էր ընկել և կոտրել ազդրոսկրը։

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, ինչպես նաև պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, չորրորդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0․5։0․5

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1։0

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 1։0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0․5։0․5

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ