00:18  ,  29 մայիսի, 2018

Norway Chess. Կարլսենը հաղթեց Կարուանային

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Altibox Norway Chess սուպերմրցաշարը:

Տուրի կենտրոնական պարտիայում մրցում էին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Պարտիան ավարտվեց նորվեգացի գրոստմայստերի հաղթանակով։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սեւերով կիսել էր միավորը աշխարհի նախկին (15-րդ) չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել էր 31-րդ քայլում։

2-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու Ուեսլի Սոն։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, առաջին տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդակստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5 - 0․5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1-0

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0․5 - 0․5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5 - 0․5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0․5 - 0․5

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով