Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Արսեն Վենգերի հեռանալու, ինչպես նաև Ունաի Էմերիի նշանակման մասին։
«Այս ամենը երկակի զգացողություններ է առաջացնում․ մարզիչի հեռանալը նորմալ չէ երկրպագուների համար, սակայն սա ինչ որ նոր բանի սկիզբն է։
Եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ «Արսենալը» վերջին տարիներին կարծես արգելակել էր»,- գաբոնցի հարձակվողի խոսքն է փոխանցում goal.com-ը։
Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ և Պրեմիեր լիգայում անցկացրած 13 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում