17:55  ,  22 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Իսլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հայմիր Հադլգրիմսոնը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ Հանես Հալդուրսոն («Ռանդերս»), Ռունար Ռունարսոն («Նորշելան»), Ֆրեդերիկ Շրամ («Ռոսկիլե»)։

Պաշտպաններ․ Արի Սկուլասոն («Լոկերեն»), Հերդյուր Մագնուսոն («Բրիստոլ Սիթի»), Ռագնար Սիգուրդսոն («Ռոստով»), Կարի Արնասոն («Աբերդին»), Հոլմար Էյոլֆսոն («Լևսկի»), Սվերիր Ինգասոն («Ռոստով»), Բիրկիր Սևարսոն («Վալյուր»), Սամուել Ֆրիդոունսոն («Վոլերենգա»)։

Կիսապաշտպաններ Գյուլֆի Սիգորդսոն («Էվերտոն»), Արոն Գունարսոն («Կարդիֆ Սիթի»), Էմիլ Հադլվրեդսոն («Ուդինեզե»), Բիրկիր Բյարնսոն («Աստոն Վիլա»), Յոհան Գուդմունդսոն («Բարնլի»), Օլաֆուր Սկուլասոն («Կարաբյուկսպոր»), Արնոր Տրաուստասոն («Մյոլմե»), Ռյուրիկ Գիսլասոն («Զանդհաուզեն»)։

Հարձակվողներ Ալվրեդ Ֆինբոգասոն («Աուգսբուրգ»), Բորն Սուգուրդսոն («Ռոստով»), Յոն Բեդվարսոն («Ռեդինգ»), Ալբերտ Գուդմունդսոն (ՊՍՎ)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Իսլանդիայի մրցակիցները կլինեն Արգենտինան, Խորվաթիան և Նիգերիան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում