Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Միկել Արտետան չի փոխարինի Արսեն Վենգերին։ 36-ամյա իսպանացին, որը «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում է, երկար ժամանակ համարվում էր «Արսենալի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի իրական հավակնորդ։
Լոնդոնյան ակումբի սեփականատեր Ստեն Կրոնկեն և գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը ցանկանում են, որ թիմը գլխավորի ավելի փորձառու մասնագետ, հայտնում է Daily Mail-ը։
Մամուլում սկսել է շրջանառվել Ունայ Էմերիի տարբերակը, որը վերջերս է լքել ֆրանսիական ՊՍԺ-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում