18:41  ,  21 մայիսի, 2018

«Ժիլինա Բ»-ի մարզիչը՝ Բիչախչյանի վնասվածքի մասին

Սլովակիայի 2-րդ դիվիզիոնի առաջնության 30-րդ տուրում «Ժիլինա Բ»-ն տանը 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Պոպրադի» դարպասը։

Դաշտի տերերի մեկնարկային կազմում է եղել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը վնասվածքի պատճառով փոխարինվել է 20-րդ րոպեին։

«Շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ, միակ բացասական կողմը Վահան Բիչախչյանի վնասվածքն է։ Հուսով ենք, որ Վահանի վնասվածքը լուրջ չէ, և նա շուտով կվերադառնա»,- ասել է «Ժիլինա Բ»-ի մարզիչ Տիբո Գոլյանը։

Սլովակիայի 2-րդ դիվիզիոնի 17 խաղում Բիչախչյանը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ժիլինայի» հիմնական թիմի կազմում 18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպումների, որոնցում կատարել է 2 արդյունավետ փոխանցում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում