They have lifted the league trophy and the Copa del Rey, now it's time for @andresiniesta8 #InfinitIniesta pic.twitter.com/VIaikXR3SH
— FC Barcelona (@FCBarcelona) 20 мая 2018 г.
«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան կատալոնական ակումբի կազմում վերջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում 34-ամյա իսպանացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 82 րոպե եւ փոխարինվել հոտնկայս ծափահարությունների ներքո:
«Ծանր օր էր, սակայն վերջին 22 տարիները հրաշալի էին: Հպարտ էի պաշտպանել «Բարսելոնայի» գույները: Դա աշխարհի լավագույն ակումբն է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր ակումբակիցներիս, որոնց շատ կկարոտեմ: Երկրպագուներին շնորհակալ եմ սիրո ու հարգանքի համար, ինչը զգացել եմ առաջին օրից՝ ակումբ գալով մանուկ հասակում: «Բարսելոնայից» հեռանում եմ որպես տղամարդ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ: Միշտ դա կպահեմ իմ սրտում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ինյսետսան ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է 32 տիտղոս: Այս մրցաշրջանի վերջում նա տեղափոխվելու է Ճապոնիա կամ Չինաստան:
The sky is pic.twitter.com/LhWJAorXuo
— FC Barcelona (@FCBarcelona) 20 мая 2018 г.
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում