Ինյեստա. Ծանր օր էր ինձ համար, սակայն վերջին 22 տարիները հրաշալի էին

13:08   21 մայիսի, 2018

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան կատալոնական ակումբի կազմում վերջին հանդիպումն անցկացնելուց հետո կիսվել է տպավորություններով: «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության վերջին տուրի խաղում 34-ամյա իսպանացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 82 րոպե եւ փոխարինվել հոտնկայս ծափահարությունների ներքո:

«Ծանր օր էր, սակայն վերջին 22 տարիները հրաշալի էին: Հպարտ էի պաշտպանել «Բարսելոնայի» գույները: Դա աշխարհի լավագույն ակումբն է ինձ համար: Շնորհակալ եմ բոլոր ակումբակիցներիս, որոնց շատ կկարոտեմ: Երկրպագուներին շնորհակալ եմ սիրո ու հարգանքի համար, ինչը զգացել եմ առաջին օրից՝ ակումբ գալով մանուկ հասակում: «Բարսելոնայից» հեռանում եմ որպես տղամարդ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ: Միշտ դա կպահեմ իմ սրտում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Ինյսետսան ամբողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում», որի կազմում նվաճել է 32 տիտղոս: Այս մրցաշրջանի վերջում նա տեղափոխվելու է Ճապոնիա կամ Չինաստան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։