Whoscored.com-ը ներկայացրել է անգլիական Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի միջին վիճակագրությունը (Լոնդոնի «Արսենալի» կազմում)։
Անցած մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Արսենալի» կազմում (Պրեմիեր լիգայում) մասնակցել 11 հանդիպման, դարձել է 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մեկ խաղում օդային մենապայքարներում հաղթել է միջինը 0.9 տոկոս, կատարել է 1,9 տոկոս հարված։ Մխիթարյանի փոխանցումերից թիմակիցներին հասել է 77 տոկոսը։ Հայ կիսապաշտպանը 2 անգամ ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա միջին գնահատականը 7․35 է, ինչը 2-րդ լավագույն արդյունքն է «Արսենալի» կազմում՝ Շկոդրան Մուստաֆիից հետո (7.38)։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում