14:12  ,  17 մայիսի, 2018

Բուֆոնը կարող է հետաձգել կարիերան ավարտելու որոշումը եւ միանալ «Լիվերպուլին»

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է հետաձգել կարիերան ավարտելու որոշումը:

Football Italia-ի համաձայն՝ 40-ամյա իտալացին կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»: Այդ դեպքում Բուֆոնը կկատարի Չեմպիոնների լիգայում հաղթելու եւս մեկ փորձ: Չեմպիոնների լիգայի հաղթանակը լեգենդար դարպասապահի երազանքն է:

Բուֆոնի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը: Սպասվում է, որ անգլիական ակումբի առաջարկն ընդունելու դեպքում իտալացին կկնքի մեկ տարվա պայմանագիր:

Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը գործակալ Սիլվանո Մարտինոն հայտարարել էր, որ մայիսի 18-ին դարպասպաահն ասուլիսում հայտնելու է կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում