Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 28-ից հունիսի 8-ն անցկացվելիք Norway Chess սուպերմրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Դին Լիրենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդակստան), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)։
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում