Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսի 12-13-ը մասնակցել է Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
66 կգ քաշային Մերուժան Սարգսյանը, տանելով 5 հաղթանակ, գրավել է երրորդ տեղը: Մրցաշարին մասնակցել են 24 երկրների 345 ձյուդոիստներ:
Առաջնության ավարտից հետո Հայաստանի թիմը մայիսի 14-16-ը կմասնակցի միջազգային հավաքի, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում