13:38  ,  13 մայիսի, 2018

Մոհամեդ Սալահը՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

«Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի ընթացիկ առաջնության  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաեւ Պրեմյեր լիգայի վարկածով:

Քվեարկությանը մասնակցել են Պրեմյեր լիգայի ակումբների ավագներն ու երկրպագուները եւ փորձագետների խումբ: Սալահն առաջ է անցել Կեւին դե Բրույնեից, Ռահիմ Ստերլինգից (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի), Ջեյմս Տարկովսկուց («Բարնլի»), Հարի Քեյնինց («Տոտենհեմ») եւ Դավիդ դե Խեայից («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հիշեցնենք, որ ավելի վաղ եգիպտացի հարձակվողն Անգլիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) եւ լրագրողների վարկածով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 35 խաղի, դարձել 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 50 հանդիպում, խփել 43 գոլ եւ կատարել 15 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English