«Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաեւ Պրեմյեր լիգայի վարկածով:
Քվեարկությանը մասնակցել են Պրեմյեր լիգայի ակումբների ավագներն ու երկրպագուները եւ փորձագետների խումբ: Սալահն առաջ է անցել Կեւին դե Բրույնեից, Ռահիմ Ստերլինգից (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի), Ջեյմս Տարկովսկուց («Բարնլի»), Հարի Քեյնինց («Տոտենհեմ») եւ Դավիդ դե Խեայից («Մանչեսթեր Յունայթեդ»):
Հիշեցնենք, որ ավելի վաղ եգիպտացի հարձակվողն Անգլիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) եւ լրագրողների վարկածով: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը մասնակցել է 35 խաղի, դարձել 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 50 հանդիպում, խփել 43 գոլ եւ կատարել 15 գոլային փոխանցում:
"I'm very happy, it's an honour to win this award. It was always in my mind to come back to the @premierleague to show the people that say I didn't succeed here the first time."
— Liverpool FC (@LFC) 13 мая 2018 г.
https://t.co/315A8o3OVR pic.twitter.com/ohJXftRIn5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում