10:35  ,  8 մայիսի, 2018

Ինյեստան իր վերջին Սուպերկլասիկոյի մարզաշապիկը նվիրել է Սերխիո Ռամոսին (ֆոտո)

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան Մադրիդի «Ռեալի» դեմ իսպանական Պրիմերայի 36-րդ տուրի խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսին: Այդ մասին իսպանացի պաշտպանը գրել է թվիթերյան էջում:

«Խաղադաշտում տեղի ունեցած իրադարձություններից բացի, այս երեկոն կհիշվի որպես Ինյեստայի անվան Սուպերկլասիկո: Մենք կկարոտենք քեզ, ընկերս»,- գրել է Ռամոսը:

33-ամյա Ինյեստան իր հերթին մարզաշապիկի վրա թողել է հետեւյալ գրությունը. «Իմ ընկեր Սերխիոյին՝ ի հիշատակ այն պահերի, որոնք մենք անցկացրել ենք որպես թիմակիցներ ու մրցակիցներ: Շնորհակալություն եւ հաջողություն»:

Հիշեցնենք, որ ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած Անդրես Ինյեստան այս մրցաշրջանի վերջում հեռանալու է կատալոնական ակումբից: «Բարսելոնա» - «Ռեալ» խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, իսկ կատալոնական ակումբն ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել էր 10 խաղացողներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում