19:25  ,  6 մայիսի, 2018

«Յան Ռեգենսբուրգը» խոշոր հաշվով պարտվեց Սարգիս Ադամյանի հետ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին՝ 33-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Դարմշտադտին»։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Այս պարտությունից հետո «Ռեգենսբուրգը» զրկվեց Բունդեսլիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունից եւ 47 միավորով բաժանում է 4-6 տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում