Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերն անյպես էլ չկարողացավ անգլիական ակումբի հետ տիտղոս նվաճել եվրագավաթներում:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալին» դուրս թողեց Մադրիդի «Աթլետիկոն», որը պատասխան խաղում հաղթեց նվազագույն հաշվով: Լոնդոնում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:
68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):
2005/06թթ. մրցաշրջանում «Արսենալը» դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվել էր կատալոնական «Բարսելոնային»:
Անգլիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Արսենալը» 6-րդ տեղում է եւ կորցրել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորությունը: Այս մրցաշրջանում Արսեն Վենգերի թիմը հաջող հանդես չէր եկել նաեւ Անգլիական լիգայի գավաթում ու Անգլիայի գավաթի խաղարկությունում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի