22:05  ,  29 ապրիլի, 2018

«Նապոլին» անակնկալ պարտություն կրեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 35-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Նապոլին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ֆիորենտինայից», որի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Ջուզեպե Սիմեոնեն (տեսանյութ):

«Նապոլին» 8-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Հանդիպման սկզբնամասում կարմիր քարտ ստացավ սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին, որը նախորդ տուրում հաղթական գոլ էր խփել Թուրինի «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում:

Առաջնության ավարտից 3 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» 4 միավոր հետ է առաջատար «Յուվենտուսից», որն ունի 88 միավոր: «Ֆիորենտինան» 54 միավորով 9-րդն է:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Նապոլի»՝ 3:0

Ջուզեպե Սիմեոնե, 64, 62, 90+4

Հեռացում՝ Կալիդու Կուլիբալի, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում