00:54  ,  29 ապրիլի, 2018

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2:3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով (տեսանյութ): Դաշտի տերերը 18-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով: Կարմի քարտ ստացավ ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինո Ֆալերոն:

«Յուվենտուսը» 88 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է «Նապոլիից» (34 խաղ): «Ինտերը» 5-րդն է՝ 66 միավոր:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2:3

Մաուրո Իկարդի, 52, Անդրեա Բարձալի, 65, ինքնագոլ – Դուգլաս Կոստա, 13, Միլան Շկրինյար, 87, ինքնագոլ, Գոնսալո Իգուաին, 89

Հեռացում՝ Մատիաս Վեսինո Ֆալերո («Ինտեր»), 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում