20:50  ,  27 ապրիլի, 2018

Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքում ուղեգիր են նվաճել 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մրցաշարը կանցկացվի օգոստոսին Հունգարիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում